Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Պարտականություն և պատասխանատվություն

Պարտականություն և պատասխանատվություն
13.09.2023 | 20:03

Խելացի ժողովուրդն իշխանություն է ընտրում, որպեսզի այդ իշխանությունն իրեն կառավարի:

Կա նաև ժողովուրդ, որն ընտրում է իշխանություն, իսկ այդուհետ փորձում կառավարել այդ իշխանությանը:

Երանի այն ժողուրդներին և իշխանություններին, որոնք գիտակցում են իրենց վրա դրված պարտականությունների չափն ու լրջությունը և դրանք կատարում պատվով ու պատասխանատվությամբ:

Հակառակ դեպքում լինում է քաոս: Իսկ քաոսը, վերջի սկիզբն է:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 5445

Մեկնաբանություններ